Դեմքի թառամող մաշկով ՔՊ-ական Լուլուն է մեկնաբանել ամերիկյան ընտրությունների արդյունքներն ու հայտարարել, որ քանի որ Թրամփը խոստացել է վերջ դնել պատերազմներին, ինչն իր հերթին չի հակասում իրենց խաղաղության օրակարգին, լավ հիմքեր են ստեղծվել՝ խաղաղության օրակարգն առաջ տանելու համար:
Հետաքրքիր է՝ Լուլուն Թրամփի հայտարարություններից միայն այդ մե՞կն է լսել, թե՞ նաև տեղյակ է ասենք Արամ Ա-ի ու նախագահի միջև տեղի ունեցած վերջին շփման ու դրա արդյունքների. Թրամփը բավական հայամետ հայտարարությամբ էր օրերս հանդես եկել ԱՄՆ նախագահը՝ հասկացնելով, որ չի կարող Արցախի հարցն էթնիկ զտման միջոցով փակ համարվել:
Ա՛յ սա պետք է մեկնաբաներ Լուլուն ու հստակեցներ, թե ինչպես է նույն Միրզոյան Արոն պատրաստվում օգտվել Թրամփի այդ հայտարարությունից ու ամրապնդել Հայաստանի դիրքերը բանակցություններում:
Ակնհատ է, սակայն, որ լուլուների «խաղաղության օրակարգը» չի ներդաշնակվում Թրամփի հայամետ այդ հայտարարությունների հետ, քանի որ «խաղաղության» տակ Նիկոլն ու նրա լուլուները նկատի ունեն բացառապես կզելու միջոցով Իլհամին բավարարելու տարբերակը, ու քանի որ Իլհամն ու Էրդողանը չեն ցանկանում Արցախոմ հայ տեսնել, ուստի Թրամփի արցախանպաստ հայտարարությունն այդպես էլ կմնա օդում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: